Սամվել Տեր-Սահակյանը շարունակեց հաղթարշավը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 5, 2012 15:08
Աթենքում անցկացվող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում հաղթաշավը շարունակեց Սամվել Տեր-Սահակյանը: Մեր երկրի ներևկայացուցիչը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա առավելության հասավ Ալեսիո Վելսեչիի նկատմամբ: Կարեն Գրիգորյանն էլ ստիպեց անձնատուր լինել Սոտիրոս Մալիխենզոսին: Ցավոք, Վահե Բաղդասարյանը պարտվեց Կլիմենտ Սրիվեսին:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիրների մրցաշարում Շուշաննա Սարգսյանը միավորը բաժանեց Խայալա Աբդուլայի հետ:
Տեր-Սահակյանը վաստակած 3 միավորով 4-րդ տեղում է: Նույնպիսի ցուցանիշով աղյուսակը գլխավորում են Վի Վեին, Յանգյի Յուն, Ալեքսանդր Իպատովը: Գրիգոևյանն ունի 2,5 , Բաղդասարյանը`1 միավոր: Նրանք զբաղեցնում են 14-րդ և 96-րդ տեղերը:
Կանանց մրցաշարի առաջատարն է Անաստասյա Բոնդարչուկը` 3 միավոր: Սարգսյանը 1 միավորով 41-րդն է:






Facebook
Tweet This
Email This Post
