Նորայր Բախտամյանի կրակոցները կրկին թիրախի կողքին էին

Օրվա լուր | | August 5, 2012 14:29

Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում  Նորայր Բախտամյանն անհաջող մրցելույթ ունեցավ նաև օդամղիչ ատրճանակով 50 մ  հեռավորությունից  հրաձգության մրցումներում: Որակավորման փուլում Բախտամյանը լավ մեկնակեց` ցույց տալով բարձր արդյունքներ, սակայն վերջին կրակահերթերում կրկին  նրա նյարդերը տեղի տվեցին և, վաստակելով 557 միավոր, զբաղեցրեց 18-րդ տեղը: Եզրափակիչ դուրս գալու համար անհրաժեշտ էր տեղ գրավել 8 լավագույնների թվում: Հիշեցնենք, որ Բախտամյանն այս մրցաձևում 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում զբաղեցրել էր 4-դ տեղը:

Իսկ ընթացիկ խաղերում մեր հրաձիգն անհաջող էր հանդես եկել նաև 10 մ հեռավորությունից օդամղիչ ատրճանակով կրակահերթերում որակավորման փուլում զբաղեցնելով 16-րդ տեղը:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply