Յուրա Մովսիսյանը` կարևոր գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2012 14:14

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը`«Կրասնոդարը», 3:1 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»: Մովսիսյանը փայլուն իրեն դրսևորեց: 25-ամյա հարձակվողը, խաղադաշտ դուրս գալով ընդմիջումից հետո, 55-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարված վաստակեց, 80-րդ րոպեին էլ դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ:

Հանդիպումից հետո Մովսիսյանը հայտնել է, որ իր թիմակիցները մեծածավալ աշխատանքի շնորհիվ են հաղթել մրցակցին: Նա նաև գոհունակություն է հայտնել, որ հաջողությունն իրեն է ժպտացել, ընդգծելով, որ դա կարևոր է ոչ միայն թիմի, այլև իր համար:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply