Անհրաժեշտ է վերականգնել սասանված հեղինակությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2012 8:51

Օգոստոսի 5-ին Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերի մասնակիցները կվիճարկեն մեդալների 23 հավաքածու: Հայաստանի պատիվը կպաշտպանեն  հունահռոմեական ոճի ըմբիշ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, +75 կգ քաշային ծանրորդուհի  Հռիփսիմե Խուրշուդյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը:

Ըմբիշները պայքարը սկսելու են ժամը 16-ին, հրաձիգները` ժամը 12-ին, ծանորդուիները` ժամը18:30-ին:

Հատկապես սպասելիքները մեծ են Ջուլֆալակյանից: Նա պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակչից և կմրցի Ղրղզստանի ներկայացուցիչ Դանիյար Կոբոնովի հետ:

Բախտամյանը հանդես կգա օդամղիչ ատրճանակով 50 մ հեռավորությունից հրաձգության մրցումներում: Ի դեպ, 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում նա այս մրցաձևում մոտ էր մեդալակիր դառնալուն և ի վերջո զբաղեցրել էր 4-րդ տեղը:

Հռիփսիմե Խուրշուդյանից պետք է սպասել, որ նա կկարողանա մեդալ նվաճել և վերականգնել օլիմպիական խաղերում մեր ծանրորդների սասանված հեղինակությունը: Դա դժվար կլինի անել, քանի որ նա ուժեղ մրցակցուհիներ ունի:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply