Նորայր Վարդանյանև ևս ոչնչով չուրախացրեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2012 7:53

Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում ոչնչով չուրածացրեց 94 կգ քաշային Նորայր Վարդանյանը: Թերևս, միակ մխիթարությունն այն է, որ պոկում և հրում վարժություններում նա 0 չստացավ, արդյունավետ օգտագործեց առաջին մոտեցումները և բարձրացրեց 170 և 210 կգ: 380 կգ արդյունքով 25-ամյա մարզիկը գրավեց 11-րդ տեղը:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին ձախողվեց 4 մոտեցումների ժամանակ և իր բարձրացրած կիլոգրամներով զգալիորեն հետ մնաց մրցանակակիրներից:

Աշխարհի ռեկորդով չեմպիոն դարձավ Իլյա Իլինը՝ 418 (185+233 ) կգ։ Արշաթե մեդալը բաժին հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Իվանովին` 409 (185+224) կգ։ Բրոնզե մեդալակիր դարձավ  ռումինացի Անատոլի Կիրիկուն՝407 (181+226) կգ։

Հավելենք, որ Վարդանյանի ընդգրկվելը ծանրամարտի Հայաստանի հավաքականում անսպասելի էր, թեև նրա հայրը նախապես քանիցս հայտարարել էր, որ որդին մասնակցելու է օլիմպիական խաղերին: Ի դեպ, նույնը կատարել էր նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը, ասելով, որ որդին ոչ միայն մասնակցելու է օլիմպիական խաղերին, այլև հաջողության է հասնելու:

 

 

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply