ՍՍիրիահայերը Euronews-ին պատմել են, որ Ասադի կառավարությունն իրենց պաշտպանում է հարձակումներից,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 4, 2012 23:56

Euronews հեռուստաընկերության թղթակիցը Հալեպի օդանավակայանում զրուցել է դեպի Երևան ժամանող սիրիահայերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` սիրիահայերը նշել են, որ իրենց ճակատագիրը սարսափելի է: «Աստծո կամքով միգուցե մեկ-երկու շաբաթ հետո ավելի լավ լինի: Մենք դեռ հույս ունենք, որ լավ կլինի»,- ասել է նրանցից մեկը: «Բոլորին թվում է, թե մեզ այստեղ ճնշում են, բայց մենք այս տարիներին նորմալ ապրել ենք: Ուստի մի հավատացեք, թե ինչ են ձեզ ասում: Կառավարությունը, ընդհակառակը, հարձակումներից մեզ պաշտպանում է»,- ասել է մյուս սիրիահայը:

Euronews-ը նշում է, որ Սիրիայում հաշվվում է շուրջ 80 հազար հայ, նրանց մի զգալի մասն ապրում է հենց Հալեպում:

Սիրիայում 2011թ-ի մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 19 հազար մարդ: Զոհերի թվում շուրջ 12 հազար խաղաղ քաղաքացիներ են, իսկ ավելի քան 5 հազարը` անվտանգության աշխատակիցներ: Յոթ հայեր եւս զոհ են գնացել զինված ընդդիմադիր խմբավորումների գործողություններին. նրանցից երկուսը սիրիական բանակի զինծառայողներ էին: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ, այդ թվում հայ համայնքի ներկայացուցիչներ լքում են երկիրը: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply