Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | August 4, 2012 23:00

Սիրիահայությանը մատուցվող հյուպատոսական ծառայություններն առավել օպերատիվ եւ անվտանգ կազմակերպելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է Հալեպի հայաբնակ շրջաններին ավելի մոտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Հաստատում եմ այդ տեղեկությունը. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է այլ տարածք»,- ասաց նա:
Հալեպում մի քանի օր է` շարունակվում են բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիր զինված խմբավորումների միջեւ: Քաղաքը մնացել էր առանց հեռախոսակապի եւ ինտերնետի, որոնք օգոստոսի 3-ին վերականգնվել են: Արաբական աղբյուրները նշում են, որ բախումները մուսուլմանական թաղամասերում են: Հայկական համայնքի ներկայացուցիչներն «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ Հալեպի բախումների հետեւանքով հայեր չեն տուժել:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply