«Բանանցը» խուսափեց պարտությունից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 4, 2012 20:57

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում Երևանի «Բանանցը» հյուրընկալվելիս կարողացավ խուսափել  Կապանի «Գանձասարին» պարտվելուց:18-րդ րոպեին տանտերերից Ռեջիլիո Զեեդորֆը գրավեց մրցակցի դարպասը, իսկ 44-րդ րոպեին Լևոն Անանյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը`1:1:

Իսկ ահա, Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց Դիլիջանի «Իմպուլսին»: 29-րդ րոպեին  Նորայր Գյոզալյանը, գրավելով «Փյունիկի» դարպասը, առաջնությունում իր 10-րդ գնդակը խփեց: 70-րդ րոպեին աչքի ընկավ նրա թիմակից Ռումյան Հովսեփյանը: Իսկ խաղավարտից մեկ րոպե առաջ «Փյունիկի» հարձակվող Վիուլեն Այվազյանը դարձավ գոլի հեղինակ:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply