Մեր բասկետբոլիստուհիները կխաղան առանց պարապմունք անցկացնելու
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | նոյեմբերի 26, 2009 15:35
Այսօր Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմը Ստամբուլում Եվրալիգայի շրջանակում կմրցի տեղի «Բեշիկթաշ» թիմի հետ:
Մերոնք մրցավայր պետք է հասնեին դեռ երեկ, սակայն Թբիլիսի-Ստամբուլ ինքնաթիռային չվերթը չի կայացել: Փաստորեն, «Հատիսի» խաղացողները մրցավայր են հասել այսօր առավոտյան: Այդ է պատճառը, որ մեր թիմը խաղից առաջ պարապմունք չի անցկացնելու:
Դիտվել է 1424 անգամ:





Facebook
Tweet This