Լողազգեստով աստղերը ապշեցրել են պապպարացիներին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 4, 2012 14:14

Ընդունված է կարծել, որ բիկինիով լողափին  զբոսնելը երիտասարդների մենաշնորհն է, սակայն  երեխաների ու ընտանեկան հոգսերի տակ կքած  կանանց  կերպարի հետ դա ասես անհարիր մի երևույթ է: Սակայն հոլիվուդյան աստղերն ապացուցում են իրենց “ելքով’, որ 40-ը դեռևս դատավճիռ ու վերջ չէ:

The Sun լրագրողները կազմել են ամենասեքսուալ դերասանների  ու մոդելների վարկանշային աղյուսակը , ովքեր չեն խուսափում կրել բիկինի ու  այդ տեսքով հայտնվել տեսախցիկների առջև:

Այդ աղյուակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ջենիֆեր Լոպեսը, որն արդեն 43 տարեկան է, 2 երեխաների մայր: Իր ամուսնալուծությունից հետո, Ջեյ Լոն կսել է հանդիպել 25-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ:

Գերազանց տեսք ունի այս ամառ նաև Էլ Մաքֆերսոնը. 48-ամյա աստղը կարող է  անգամ իր կառուցվածքով բազմահազար կանանց նախանձը շարժել:

Երրորդ հորիզոնական 44-ամյա Ջուլիա Ռոբերտսն է. ի դեպ, նա բազմազավակ մայրիկ է, ունի 3 երեխա:

4-րդ տեղում  Դենիզ Ռիչարդսն է` 41 տարեկան, որը երեք դուստր է դաստիարակում: Երեխաներից մեկին նա որդեգրել է: Դերասանուհին  խոստովանել է նաև, որ պլաստիկ վիրաբուժական միջամտության է դիմել. 2 անգամ մեծացրել է կուրծքը: Նրանից հետո 5-րդ հորիզոնականում  Հոլլի Բերին  է. 45-ամյա սևամորթ գեղեցկուհին 3-ամյա դուստր ունի:

6-րդ հորիզոնականում 40-ամյա Կարմեն Էլեկտրան է: 7-ում` 48-ամյա Կորթնի Կոքսը:Եվ, իհարկե, այս ցուցակում չէր կարող չհայտնվել 49-ամյա երեք հասուն աղջիկների մայր Դեմի Մուրը:

Վերջին, 10-րդ հորիզոնականում 42-ամյա Գվեն Ստեֆանին է` 2 երեխաների մայր: Ի դեպ, երգչուհին մտադիր չէ ավարտել իր երգչական կարիերան:

Դիտվել է 3502 անգամ:
Print Friendly

Leave a Reply