Թուրքերը միավորվել են Օբամայի նկարի շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2012 13:36

Թուրք ընդդիմադիրները վրդովված են Օբամայի` մականով նկարի առիթով ու պահանջում են իրենց վարչապետից խորհրդարանի առաջ հաշվետվություն ներկայացնել, թե ինչ  է նա մտադիր անել դրա առնչությամբ:

Նախագահ Օբաման հուլիսի 30-ին հեռախոսով զրուցում էր Թուրքիայի վարչապետի հետ, հենց այդ պահին էլ նա հայտնվել է ֆոտոխցիկների օբյեկտիվում` մականով; Լուսանկարն իսկույն տարածվել է համացանցում:

Սպիտակ տանը հայտարարել են, որ լուսանկարի հրապարակման միակ նպատակն այն է եղել, որ ընդգծեն ամերիկյան ու թուրքական առաջնորդների սերտ համագործակցությունը; Թուրքական ԶԼՄ-ները աղմուկը հումորով են ընդունել: Իսկ մամլո տեսաբաններից մեկն էլ նմանատիպ մի պատասխան է առաջարկել.երբ կառավարության ղեկավարը կրկին կզանգահարի ԱՄՆ նախագահին, պետք է ձեռքը վերցնի հողաթափ, գոտի կամ էլ գրտնակ:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply