Թուրքիայի նախագահի և վարչապետի հարաբերությունները լարված են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2012 13:07

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները նախագահի մամլո քարտուղարի տված սկանդալային հարցազրույցից հետո լարվել են. հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Գյուլի մամլո քարտուղարը, մասնավորապես ,ասել էր, որ կառավարությունը և իշխող կուսակցության անդամները խառնվում են Գյուլի քաղաքական կարիերային` համոզելով նրան մի կողմ դնել նախագահության ժամկետների և նախագահի արտոնությունների վերաբերյալ իր սկզբունքները` հօգուտ Էրդողանի:

Հարցազրույցը բուռն քննարկման թեմա է դարձել Անկարայի քաղաքական շրջանակներում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահի հաջորդ ընտրությունները լինելու են 2014-ի օգոստոսին: Թուրքիան խորհրդարանական երկիր է, այդտեղ գլխավորը ոչ թե նախագահն է, այլ վարչապետը: Սակայն նոր օրենքով, հաջորդ նախագահական ընտրություններից հետո նախագահի դերակատարությունը երկրում բարձրացվելու է:

yerkir.am

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply