Հունաստանը թուրքերի պահանջով չի խմբագրի պատմության դասագիրքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2012 12:48

Հունաստանի կրթության նախարար  Կոնստանտինոս Արվանիտոպուլոսը խորհրդարանում հայտարարել է, որ 6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագրքերը փոփոխության չեն ենթարկվելու, ինչպես որ պահանջում է երկրում թուրք փոքրամասնության խորհուրդը. գրում է թուրքական Sondakika-ն:

Բանն այն է, որ նշված դասագրքերում թուրքերը ներկայացված են որպես վայրագ, բարբարոս ազգ: Թուրքերին հատկապես զարացրել է գրքում տեղ գտած այս արտահայտությունը. «Թուրքերը մտան Իզմիր և կրակի մատնեցին հայկական և հունական շրջանները, կողոպտեցին և սպանեցին քրիստոնյաներին»:

Հույն նախարարը նշել է, որ թուրքերի պահանջն անհիմն է, քանի որ դասագիրքը գրել են պատմաբանները, և այն պատմում է միայն իրականությունը:

yerkir.am

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply