Անապայի շրջակա բլրում գտել են ատամների ամենահին պրոթեզը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2012 11:47

Անապայի Ռոզա Լյուքսեմբուրգ-1 բլրի մոտ հնագետները հայտնաբերել են պատմության մեջ ատամների ամենահին պրոթեզը: Պեղվել են բրոնզե դարի  (մ.թ.ա. II հազարամյակ) համատեղ թաղված տղամարդու (35 տարեկան) եւ կնոջ (22-35 տարեկան) գերեզմաններ, տղամարդու ծնոտին հայտնաբերվել են պրոթեզի տեղադրման  ակնհայտ հետքեր:

Ըստ արշավախմբի ղեկավար Ալեքս Իվանովի` տղամարդն ազնվական է եղել: Գիտնականները նրանց ոսկորները հանձնել են մարդաբանների ուսումնասիրությանը: Պարզվել է, որ գանգի տերն արդեն բրոնզե դարում ունեցել է արհեստական ատամնաշար:

Տղամարդու ծնոտի ձախ կողմում հայտնաբերվել է կանաչ գույնի հայելանման հարթ մակերեւույթ: Մակերեւույթն ունի 24×12  չափս:  Այդ մակերեւույթի առկայության միակ բացատրոթյունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պրոթեզի գոյություն, որը երկար ժամանակ է կիրառվել, որը բացատրվում է աճած ոսկրային  հյուսվածքով, գրում է «pravda.ru»-ն:

Անհասկանալի է նյութը եւ ատամնաշարի ամրացնելը: Գիտնականները կարծում են, որ այն պատրաստված է  եղել ոսկորից` մետաղյա հիմքով ամրան օգտագործելով:

 

NEWS.am

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply