Հայաստանի նախագահն ուղերձ է հղել Բարաք Օբամային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 4, 2012 11:35Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին անսպառ երջանկություն, Ձեր ծրագրերի ու նախաձեռնությունների բարեհաջող իրականացում:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր ներդրումը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Բազմաբովանդակ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը մեր երկրների միջեւ վերջին տարիների ընթացքում աննախադեպ վերելք են արձանագրել: Սա նոր որակ է հաղորդել մեր փոխգործակցությանը եւ ավելի մերձեցրել մեր բարեկամ ժողովուրդներին: Կասկած չունեմ, որ մեր շարունակական համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն ունենալու են գերազանց ապագա:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում ամենայն բարիք»: