Ուկրաինայում կանայք նախընտրում են ժամանակավոր ամուսիններ ունենալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 18:43

Ուկրաինայում գնալով ավելի մեծ տարածում է գտնում ժամանակավոր` “մեկ ժամով” ամուսինը: Նման ամուսինը որոշակի վճարի դիմաց  ոչ միայն կնորոգի անսարք իրերն ու կշտկի թերությունները, այլև կարող է  լսել նրան, եթե կինն այլ մարդ չունի իրեն ականջ դնող:

Խարկովում նման օգնականի ծառայությունը 20-50 գրիվեն է մեկ ժամի համար: Նման գումարի դիմաց տղամարդը կարող է լամպ փոխել, կամ էլ գորգը թափ տալ: 150 գրիվենի փոխարեն կարող է դռան փականը փոխել, իսկ ջրագծի փոխելը 300 գրիվեն արժե: Իսկ  ազատ “ականջն” արժե 50-100 գրիվեն` մեկ ժամի համար:

Հիմնականում նման ամուսինների ծառայություններից նախընտրում են օգտվել  միայնակ կանայք, որոնք տնային անսարքությունների համար չգիտեն ում դիմեն: Սակայն, երբեմն նմանատիպ օգնության համար նաև տղամարդիկ են դիմում, որոնք իրեն գլուխ չեն հանում տնային գործերից: 150 գրիվենի դիմաց օգնականը և ճաշ կպատրաստի, և լվացք կարդուկի ու նույնիսկ տունը տնավարի կմաքրի:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply