Ֆիզկուլտուրայի ինստիտուտի բասկետբոլիստները` Հայաստանի ուսանողական մարզական խաղերի հաղթող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 24, 2009 14:47
Երևանի պետական համասլարանի դահլիճում ավարտվեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացված բասկետբոլի մրցաշարը: Առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Երևանի ագրարային համալսարանի և Գյումրիի մանկավարժական ինտիտուտի ներկայացուցիչները:
Դեկտեմբերի 3-ին խաղերի ծրագրով պայքարը կսկսեն սեղանի թենիսիստները: Դրանով էլ վերջակետ կդրվի այս ստուգատեսին:






Facebook
Tweet This
Email This Post
