Ավստրալացի միլիարդատերը դինոզավրեր կկլոնավորի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 16:22

Ավստրալացի միլիարդատեր, գործարար Քլայվ Փալմերը, որը որոշել է Յուրայի դարաշրջանի զբոսայգի կառուցել, վարձել է Դոլլի ոչխարին կլոնավորած գիտնականներին՝ այս անգամ դինոզավրերի կլոնավորելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Նույն գործարարը արդեն հասցրել է աշխարհին տպավորել իրական չափերի «Տիտանիկը» վերստեղծելու իր մտադրությամբ:

Վերստեղծվելիք դինոզավրերին նա նախատեսում է բնակեցնել իր 3 մլրդ դոլար արժողությամբ հանգստյան գոտում՝ Կուլում քաղաքում՝ Բրիսբենից 120 կմ հեռավորության վրա:

Հանրությունը ավելի շուտ՝ 2016-ին, սպասում է Փալմերի «Տիտանիկի» նավարկությանը, որի միակ տարբերությունը բնօրինակից կլինի այն, որ դա համալրված կլինի ուղևորներին համապատասխան թվով փրկարար նավակներից:

Փալմերը Ավստրալիայի ամենահարուստ մարդկանցից է, զբաղվում է ածխարդյունաբերությամբ և զբոսաշրջությամբ:

 Թերթ.am

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply