Իրանն անհանգստացած է ծնելիության ցածր մակարդակով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 3, 2012 16:19
Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում ծնելիության վերահսկողության 20-ամյա քաղաքականությունից հրաժարվելու մասին, գրում է The Daily Telegraph-ը:
Համապատասխան որոշումը գերատեսչությունն ընդունել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեի ելույթից հետո, ով հայտարարել է, որ երկրի բնակչությունը պետք է լինի 150-200 մլն, իսկ Իրանում այսօր ապրում է մոտ 80 մլն մարդ:
Ավելի վաղ իրանական իշխանությունները, մտավախություն ունենալով, որ ռեսուրսները կարող են չբավականացնել, սահմանափակել էին բնակչության թվաքանակի աճը: Սակայն հոգևոր առաջնորդի ելույթից հետո, պետությունը 10 մլրդ դոլար է հատկացրել բազմազավակ ընտանիքների աջակցությանն ու ծնելիության խրախուսմանը:
ՄԱԿ-ի տվյալներով` Իրանն ունի ծնելիության ռեկորդային ցածր ցուցանիշ: Այժմ երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի բնակչության ծերացմանը, իսկ այնուհետ` կրճատմանը:
Իրավիճակով անհանգստացած նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ ծնելիության բարձր ցուցանիշն անհրաժեշտ է երկրին թշնամիների` մասնավորապես Արևմուտքի դեմ հաղթանակի համար:






Facebook
Tweet This
Email This Post
