«Ժողովուրդ». Գործադուլ «Ջերմուկ գրուպ»–ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 16:14

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 30-ին՝ժամը 16:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքում «Ջերմուկ գրուպ»–ի աշխատակիցները որոշ ժամանակով գործադուլ են հայտարարել։ Նրանք դժգոհել են, որ ընդամենը 85 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սակայն օրնիբուն աշխատում են։ Թերթի տեղեկություններով՝ գործադուլին ներկա է եղել նաև «Ջերմուկ գրուպ»–ի տնօրեն Անաստաս Արսենյանը, որը ձևացրել է, թե ինքն էլ բոլորի նման բանվոր է, բայց բողոքի առնչությամբ կփորձի զրուցել եղբոր՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի հետ։ Սակայն տնօրեն Անաստաս Արսենյանը թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ գործադուլ չի եղել. «Բանվորը մեզ մոտ ստանում Է 85 հազար դրամ, և մենք անգամ նպատակ ունենք հունվար ամսից աշխատավարձերը բարձրացնել, գործադուլ կամ բողոք, նման բան չի եղել։ Եթե ուրիշ տեղ բանվորը կարող է 85 հազար դրամից ավել գումար ստանալ, խնդրեմ, կարող են գնալ, այնտեղ աշխատել»։

Թերթ.am

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply