Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Աղաջան Աբիևին վտարել են Լոնդոնից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2012 16:35

Մարզասերներին տեղյակ էինք պահել, որ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել էր 56 կգ քաշայիններ  ադրբեջանցի Մամեդ Աբդուլհամիդովի և ճապոնացի Սատոշի Շիմիցուի հանդիման արդյունքը:  3-րդ ռաունդում,  ճապոնացու հարվածներից հետո, ադրբեջանցի մարզիկը 6 անգամ հայտնվել էր ռինգի հատակին, սակայն հաղթանակը շնորհվել էր նրա մրցակցին: Մինչդեռ, 3-րդ նոկդաունից հետո ռինգի մրցավարը պարտավոր էր ավարտել հանդիպումը:  Ճապոնացին նաև միավորների առավելություն էր ունեցել, բայց մրցավարները նրան պարտված էին ճանաչել: Եվ ահա, ճապոնացիները բողոք էին ներկայացրել: Հատուկ հանձնաժողովը որոշել էր, որ հաղթանակը պետք է շնորհվի Ծագող արևի երկրի ներկայացուցչին: Թուրքմենստնացի մրցավար Իշանգուլի Մերետնիյազովը որակազրկվել է և վերադարձել է հայրենիք: Այս միջադեպի շարունակությունը եղել է այն, որ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Աղաջան Աբիևին, օլիմպիական խաղերի կանոնները չպահպանելու համար, նույնպես վտարել են Լոնդոնից:
Աբիևին մեղադրել են, որ նա Աբդուլհամիդովի մրցամարտի ժամանակ խոսել է բռնքամարտիկի հետ, որն արգելված է:
Ադրբեջանցիներն առաջին անգամ չէ, որ բռնցքամարտում հայտվում են աղմկահարույց իրավիճակներում: 2011-ին առաջ BBC-ի լրագրողները պարզել էին, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Կամակադին Հեյդարովը բռնցքամարտի սիրողական միջազգային  ֆեդերացիային է փոխանցել 9 մլն դոլար, որ  այնպես արվի, որպեսզի ադրբեջանցի բռնցքամարտիկները «Լոնդոնի 2012»-ի օլիմպիական խաղերում նվաճեն 2 ոսկե մեդալ:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply