Հնագետները 2500 տարվա հնությամբ շոկոլադ են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 16:03

Մեքսիկայի Յուկատան նահանգում մայաների ժամանակաշրջանից մնացած 2500 տարվա շոկոլադի մնացորդներ են հայտնաբերվել. տեղեկացնում է The Guardian-ը:

Վաղուց հայտնի էր, որ մայաները շոկոլադը որպես ըմպելիք են օգտագործել: Սակայն շոկոլադի այս մնացորդները հայտնաբերվել են ափսեի մեջ, ինչը վկայում է այն մասին, որ մայաները նաև «ուտելու շոկոլադ» են ունեցել կամ օգտագործել են այն որպես սոուս:

Երկար ժամանակ փորձագետները կարծում էին, որ նախաիսպանական շրջանում մարդիկ կակաոյի հատիկները խառնել են այլ հեղուկների հետ և մատուցել որպես էլիտայի համար նախատեսված խմիչք: Սակայն այս նոր հայտնագործությունը, որն արել են Մեքսիկայի ազգային հնագիտության և պատմության ինստիտուտում, ընդլայնում է հին Մեքսիկայում շոկոլադի օգտագործման հնարավոր տարբերակների մասին պատկերացումները:

Հին ափսեի կտորների վրա հայտնաբերված շոկոլադի հետքերը ուսումնասիրվել են ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգի գիտնականների կողմից: Իրականացված փորձաքննությունները պաշտոնապես հաստատել են, որ այդ հետքերը շոկոլադի են:
Թերթ.am

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply