Երկու հայ շախմատիստները դուրս մնացին աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 24, 2009 14:59

Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի հանդիպումներից հետո պայքարը դադարեցրին Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Նրանք պարտվեցին գերմանացի Գեորգ Մայերին և չինացի Չաո Լիին:

Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանն էլ զիջեց չինացի Յույ Յանիին և նույնպես դուրս մնաց գավաթային մրցաշարից:

Հայ շախմատիստներից պայքարը շարունակում է միայն ԱՄՆ-ի հավաքականի կազմում Շախամատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի բրոնզե մեդալակիր դարձած Վարուժան Հակոբյանը: Նա դժվարությամբ երկու պարտիայից հետո կայացած լրացուցիչ միկրոմրցամարտում կարողացավ 9:7 հաշվով պարտության մատնել ռուսաստանցի Պավել Տրեգուբովին:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply