Թուրք քաղաքապետը թիկնապահների հետ ծեծում է աշխատակցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 15:09

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Չաթալաղզըի քաղաքապետ Մեհմեդ Ալիմի եւ եւս 3 հոգու դեմ դատական գործ է հարուցվել՝ քաղաքապետարանի ավտոհավաքակայանի բանվորներից Հասան Ջինօղլուին ծեծի ենթարկելու փաստի առթիվ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հասան Ջիօղլուն, դժգոհ քաղաքապետի կողմից իրեն տրված աշխատանքից, զանգահարում է նրան, որի հետեւանքով հեռախոսային վիճաբանություն է տեղի ունենում։ Կատաղած քաղաքապետը վերցնում է թիկնապահներին եւ մեքենայով մի բենզալցակայանի մոտ հասնում է Հասանի մեքենային՝ կանգնեցնելով նրան։

Ավտոմեքենայից կատաղած իջած քաղաքապետն ու թիկնապահները հարձակվում են Հասանի վրա եւ ծեծի ենթարկում։ Հասանին ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց։

Բենզալցակայանում տեղադրված անվտանգության տեսախցիկը տեսագրել է տեղի ունեցածը։

 

 NEWS.am

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply