Աղջիկների ամուսնության տարիքային շեմը բարձրացնելը, չի դառնա եզդիների արտագաղթի պատճառ. Ամո Շարոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 14:55

ՀՀ կառավարության կողմից Հայաստանում աղջիկների ամուսնության տարիքը 17-ից 18 սահմանելու մասին որոշումը չի կարող առիթ դառնալ ՀՀ-ից եզդիների արտագաղթին: Այս մասին այսօր հայտարարեց «ՄԻԴԻԱ Շանգալ» Եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը՝ հակադարձելով վերջերս Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանի արտահայտած կարծիքին:

Նշենք, որ Ազիզ Թամոյանը վերջերս հայտարարել էր, թե օրենքով աղջիկների ամուսնության տարիքի շեմը բարձրացնելը կնպաստի եզդիների արտագաղթին:

Ամո Շարոյանը նաև նշեց, որ իրականում Ազիզ Թամոյանն ընդամենը «Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահն է:

Ամո Շարոյանը նկատեց, թե եզդիների ու հայերի արտագաղթն ունի իր ուրույն պատճառները. «Դրա հիմնական պատճառ աղքատությունն է, սոցիալական ծանր պայմանները: Իսկ այն, որ Ազիզ Թամոյանն ասել էր, թե 18 տարեկան աղջիկներն արդեն պառավ են, նման բան չկա անգամ մեզ մոտ՝ եզդիների»,– ասաց նա:
«Ես այդ արտահայտության համար ներողություն եմ խնդրում: Որպեսզի այսուհետ նման անհեթեթ կոչեր չլինեն։ Ընտանեկան օրենսգրքում ցանկացած փոփոխություն իրականացնելուց առաջ, ճիշտ կլինի հանձնաժողովներում ներգրավել ազգային փոքրամասնություններին»,- ավելացրեց Ամո Շարոյանը:
Նա նաև ասաց, որ, ցավոք, ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչները չունեն օրենսդիր մարմնում և հենց այդ պատճառով էլ հաճախ իրենց իրավունքները չեն պաշտպանվում:
«Այդ օրենքում պետք է ավելացնել՝ նշված տարիքից ցածր տարիքի դեպքում կարելի է ամուսնանալ՝ բացառիկ դեպքերում:

Մենք սրանով հնարավոր է քայքայենք ընտանիքներ: Բայց մենք պետք է ցանկացած նոր կազմավորվող ընտանիքներին աջակցենք: Օրենքով պետք է սահմանվի այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում ամուսնությանը կարելի համարել բացառիկ»,- ասաց Ամո Շարոյանը:

 Թերթ.am

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply