Պաշտոնական Բաղդադը սպառնացել է ձերբակալել Դավութօղլուին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 14:51

Իրաքի կենտրոնական իշխանություններին զայրացրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության և Քիրքուք քաղաք:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal-ը, պաշտոնական Բաղդադն անգամ սպառնացել է ձերբակալել արտգործնախարար Դավութօղլուին:

«Թուրքիան բացահայտորեն խառնվում է Իրաքի գործերին: Պետք է փակել Իրաքում Թուրքիայի դեսպանատունը, իսկ նախարար Դավութօղլուին ձերբակալելու իրավունք ունենք»,- հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի Մալիքիի խորհրդականը:

Պաշտոնական Բաղդադը պնդում է, որ այդ այցը տեղի է ունեցել առանց իրենց տեղյակ պահելու և առանց դիվանագիտական խողովակներ օգտագործելու:

Թուրքական լրատվամիջոցները, սակայն, Դավութօղլուի` Քիրքուք կատարած այցը աննախադեպ ու պատմական էին որակել: Վերջին 75 տարում որևէ թուրք պաշտոնյա Քիրքուք չէր այցելել:

Թերթ.am

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply