Կրկին պատվիրված, բայց չբարձրացված կիլոգրամներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2012 15:11

Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամների համար ձախորդ օրերը շարունակվում են: 85 կգ քաշայինների մրցաշարում Արա Խաչատրյանը հանդես եկավ В խմբում: Թվում է, թե գյումրեցի մարզիկն անկաշկանդ մթնոլորտում, ոչ այնքան ուժեղ ծանրորդների մրցակցությունում կկարողանա դրսևորել իրեն: Նա պոկում վարժությունում  պատվիրել էր ամենամեծ ծանրությունը` 165 կգ, սակայն մեր երկրի ներկայացուցչի երեք մոտեցումներն էլ անհաջող էին, և նա 0 ստացավ:

Այս պահին ծանրորդները հանդես են գալիս հրում վարժությունում, սակայն Խաչատրյանի համար օլիմպիական խաղերն արդեն ավարտված են:

Հայաստանից ևս երկու մարզիկ պետք է ծանրամարտում հանդես գա: Օգոստոսաի 4-ին մրցահարթակ դուրս կգա օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին` Նորայր Վարդանյանը: Նախկինում նա  նշանակալի ձեռքբերումներ չի ունեցել, այնպես որ, այս ստուգատեսում էլ  հրաշքով կարող է հաջողության հասնել: Օգոստոսի 5-ին պայքարի ոլորտ կներգրավվի  +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որի մրցակցուհիները ուժեղ են::

Դիտվել է 1990 անգամ:
Print Friendly

Leave a Reply