Ճապոնիայում կախաղան են բարձրացրել մոլագար մարդասպանին, մարդասպան գողին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 14:34

Ճապոնիայում վերականգնել են վտանգավոր հանցագործությունների մահապատիժը: Այս անգամ կախաղանի միջոցով մոլագար- մարդասպանի, գող-մարդասպանի են դատապարտել: Նրանց կախաղան են բարձրացրել այսօր; Այս տարի արդեն մահապատժի են ենթարկել 5 հանցագործի, իսկ մինչ այդ, ավելի քան 20 ամիս ոչ մի մահապատիժ չի իրականացվել: Մահապատժի ենթարկվածներից մեկը 40-ամյա մի տղամարդ 2002-ին առևանգել ու բռնաբարել է 19-ամյա ուսանողուհուն, որին հետո կենդանի-կենդանի այրել էր; Մյուսը 31-ամյա գող էր, որը փողի համար 2007-ին  սպանել էր իր 2 բարեկամներին:

Ճապոնիան ու ԱՄՆ-ը զարգացած երկրներից  միակ են, որտեղ պահպանվել է մահապատիժը: Ճապոնիայում մահապատժին վերադարձան այն բանից հետո, երբ արդարադատության նախարարը վերադարձը բացատրեց հասարակայնության կարծիքով.”Բնակչությունը մահապատիժը պաշտպանում է ու ես պետք է իմ պարտքը կատարեմ’:

Ճապոնիայի բանտերում ավելի քան 120 մարդ է սպասում մահապատժի, վճռի մասին ի դեպ, նրանք իմանում են միայն դատավճիռն ի կատար ածելու առավոտյան:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply