Ինչ են ասում փորձագետները Հայասատանի օլիմպիականների հնարավորությունների մասին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2012 11:55

Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում առայժ մՀայաստանի մարզիկները մեդալ չեն նվաճել, և այդ անելու հնարավորություններն աստիճանաբար  նվազում են: Միջազգային փորձագետների կարծիքով, մրցասպարեզ  դուրս չեկած Հայաստանի մարզիկներից միայն երկուսը՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի  փոխչեմպիոն, 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 120 կգ քաշային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի  կրկնակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը կարող են  հավակնել օլիմպիական խաղերի մեդալի:

Հայաստանի սպորտի փորձագետները  որպես մեդալի հնարավոր հավակնորդներ, առանձնացնում են նաև հունահռոմեական ոճի  ևս մեկ ըմբիշի՝ Եվրոպայի գործող չեմպիոն, 96 կգ քաշային  Արթուր Ալեքսանյանին, ծանրորդներ՝ 85 կգ քաշային Արա Խաչատրյանն,  +75 կգ քաշային Հռիսփիմե  Խուրշուդյանին, ինչպես նևւ 80 կգ քաշային թհեքվոնդիստ, Եվրոպայի  չեմպիոն Արման Երեմյանին: Այսուհանդերձ,  ակնհայտ վստահություն չկա, որ  այս մարզիկները կարող են մեդալակիր դառնալ:

 

Դիտվել է 2118 անգամ:
Print Friendly

Leave a Reply