Այրվել է տնակ և հրդեհվել տանիք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 11:43

Օգոստոսի 2-ին, ժամը 14.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կ. Ուլնեցի և Ա. Տիգրանյան փողոցների խաչմերուկի մոտակա շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.44-ին, մարվել` 14.58-ին:
Այրվել է Կ. Ուլնեցու 30 շենքի տանիքի մոտ 30 քմ մակերեսով հատված:

Օգոստոսի 2-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արզական գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.17-ին, մարվել` 18.36-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ. Հայրապետյանին պատկանող փայտյա տնակը` մոտ 13 քմ մակերեսով:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply