Ամերիկացի բասկետբոլիստները հաղթեցին 83 միավորի տարբերությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2012 11:32

Լոնդոնում անցկացվող 30-րդ օլիմպիական խաղերի բասկետբոլիստների մրցաշարում  չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդ համարվող ԱՄՆ-ի հավաքականը խմբային մրցաշարում երրորդ  հաղթանակը տարավ` 156:73 հաշվով առավելության հասնելով Նիգերիայի ընտրանու նկատմամբ:

Ամերիկացիների թիմի օգտին 37 միավոր գրանցեց  Կարմելո Էնթոնին: Նիգերիացիներից ամենաարդյունավետը Դիոգուն էր` 27 միավոր:

Ամերիկացիները 6 միավորով գլխավորում է են A խմբի մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply