Թուրքիան համագործակցում է Ալ-Քաիդայի հետ. Սիրիայի ԱԳՆ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 11:20

Սիրիան մեղադրել է Թուրքիային իր տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին նշվում է Սիրիայի Արտաքին գործերի նախարարության արած հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի, Իսրայելի, Քաթարի ու Սաուդյան Արաբիայի հետախուզական մարմինները` տեղակայվելով թուրքական կառավարության կողմից Թուրքիայում բացված հատուկ գրասենյակներում, Սիրիայում ահաբեկիչներին հանում են սիրիացի ժողովրդի դեմ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Պաշտոնական Դամասկոսը մեղադրել է նաև Թուրքիային իր օդանավակայաններն ու սահմաններն ահաբեկչական Ալ-Քաիդա խմբավորման առաջ բացելու մեջ:

Ավելի վաղ` հուլիսի 26–ին նմանօրինակ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հայտնել էր, որ թուրք-սիրիական սահմանային անցակետերը Թուրքիայի կողմից վերահսկվում են հենց Ալ-Քաիդայի կողմից:«Արմենպրես»

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply