Հայաստանի ձյուդոյիստների անհաջող մրցելույթը Անթալիայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 23, 2009 15:53
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներն էլ անհաջող մրցելույթներ ունեցան և անմասն մնացին պարգևներից:
Մեր երկիրն այդ ստուգատեսում ներկայացնում էին Գոռ Հարությունյանը (60 կգ),Փայլակ Վարդազարյանը (66 կգ), Ռոբերտ Վարդանյանը (73 կգ),Անուշ Հակոբյանը (52 կգ): Երիտասարդ ձյուդոյիստները տանուլ տվեցին առաջին իսկ գոտեմարտերը: Իսկ Անուշը հաղթեց Ռումինիայի ներկայացուցչին, սակայն հետո զիջեց ֆրանսիացի ձյուդոյիստուհուն և նույնպես դուրս մնաց պայքարից:






Facebook
Tweet This
Email This Post
