Ռուսաստանցի լրագրողին վտարել են օլիմպիական խաղերի մայրաքաղաքից` հղի կնոջը հարվածելու համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2012 11:09

« Весь спорт » լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Անդրեյ Միտկովին զրկել են օլիմպիական խաղերի լուսաբանելու իրավունք տվող հավատարմագրից այն բանի համար, որ նա ձեռքով հարվածել է հսկիչ  հղի կնոջը:

Լրագրողը փորձել է մտնել այն գոտին, որի մուտքը լրագրողների համար արգելված է: Հսկիչ կինը ցանկացել է փակել  Միտկովի ճանապարհը, սակայն վերջինս հրել է նրան: Այդ ժամանակ կինը կանչել է երկու  ոստիկանների, որոնք էլ ձերբակալել են լրագրողին: Միտկովը գիշերն անցկացրել է ճաղերի հետևում: Նրան չեն տուգանել, բայց քանի որ հավատարմագիրը  վիզայի տրման համար հիմք է հնդիսացել, այճմ  ռուսաստանցին ստիպված է անհապաղ հեռանալ Անգլիայից:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply