Բեռնատարը շրջվել է,իսկ մեքենան ընկել է առուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 3, 2012 11:14

Օգոստոսի 2-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 156-րդ կմ-ում վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից ու շրջվել, կա վառելիքի արտահոսք և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Սկանիա 420» մակնիշի (վարորդ` Իրաքի Հանրապետության քաղաքացի, 1975 թ. ծնված Բախտիար Օթմանի Ռաշիդ) 117146 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Թափվել է մոտ 20 տոննա դիզվառելիք:

Պատահարի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վբնասվածքներ ու տեղափոխվել Գորիսի հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 


Օգոստոսի 2-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել առուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն առվից դուրս են բերել Գ. Սարգսյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 193 ՍՏ 21 պ/հ ավտոմեքենան: Տուժածներ չկան:

 

Դիտվել է 1734 անգամ:
Print Friendly

Leave a Reply