Լոս Անջելեսի ընտրություններում հայերենը պաշտոնական լեզու կդառնա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 3, 2012 10:57Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը օգոստոսի 1-ին որոշում է ընդունել փուլային մոտեցում մշակել` հայերենը, ռուսերենը եւ պարսկերենը որպես պաշտոնական լեզուներ քաղաքային ընտրություններում ներառելու համար, հաղորդում է «Contra Costa Times»-ը:
Թեեւ քվեաթերթիկները դեռեւս այդ լեզուներով չեն լինի, քանի որ դա գումարներ է պահանջում, քաղաքը սակայն կդիմի տարբեր համայնքներին` ընտրությունների համար փնտրելու այնպիսի աշխատողներ, ովքեր խոսում են այդ լեզուներով եւ կառաջարկի ընտրությունների մասին տեղեկություններ այդ լեզուներով:Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջուն Լեգմեյը հաղորդել է, որ ծրագիրը կմեկնարկի 2015 թ-ին: Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ասել է, որ հայերենն ամենաշատ տարածվածն է քաղաքում` անգլերենից, իսպաներենից եւ կորեերենից հետո:
Իր հերթին խորհրդի անդամ Էրիկ Գարսեթին ավելացրել է, որ քաղաքը կարող է ավելացնել ընտրողների մասնակցությունը տեղակատվություն ներկայացնելով այլ լեզուներով: «Վերջին ընտրություններին նկատեցինք, որ կարող ենք մասնակցությունը 2000-ով ավելացնել հայերեն խոսող ընտրողներով»,-ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
