Եգիպտոսի նոր կառավարությունը երդում է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 10:26

Կահիրեում օգոստոսի 2-ին Վարչապետ Հիշամ Քանդիլի գլխավորած նոր կառավարությունը երդվել է  նախագահ Մուհամեդ Մուրսիի առաջ

35 մարդուց բաղկացած կառավարությունում փորձառու մասնագետներ ու «Մահմեդական եղբայրների» մի քանի ակտիվիստներ են ընդգրկվել:

Ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուին, որը Հոսնի Մուբարաքի հեռացումից հետո 2011-ին գլխավորում էր Զինված ուժերի գերագույն խորհուրդը, զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը: Իրենց պաշտոններն են պահպանել եգիպտական ԱԳՆ-ի ղեկավար Մուհամեդ Քամալ Ամրը, ֆինանսների նախարար Մումթազ Սայիդ Աբու ան Նուրը, սոցիալական ապահովության նախարար Նագվա Հալիլը, գիտական հետազոտությունների նախարար Նադիա Զախարին, հնությունների գծով նախարար Մուհամեդ Իբրահիմ Ալի Սայիդը: Եգիպտոսի ՆԳՆ-ն ղեկավարել է Ահմեդ Գամալ ադ Դինը, իսկ արդարադատության նախարար է դարձել Ահմեդ Մեքքին, Կառավարության ղեկավարի աթոռը լքած Քամալ Գանզուրին Մուրսիի խորհրդականն է դարձել:

Ըստ Քանդիլի, Եգիպտոսի իշխանությունը ժողովրդական է ու աշխատանքի հաջողությունը կախված է բոլոր անդամների համագործակցությունից: Գործադիր իշխանությունը պետք է  հրաժարվի մահմեդական, ղպտի, քրիստոնյա, սալաֆիթ տարբերակումից և համատեղ  աշխատի հանուն առաջադրված խնդիրների իրականացման:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply