Առաքել Միրզոյանը` ծանրամարտի աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 23, 2009 15:29

news-nzqty5fupbՀարավային Կորեայի Կոյան քաղաքի մարզապալատում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը երկամարտում դարձել է արծաթե մեդալակիր (334 կգ), իսկ պոկում վարժությունում արժանացել է բրոնզե պարգևի (154 կգ):

Հրում վարժությունում մեր երկրի ներկայացուցիչը 4-րդն էր` 180 կգ: Սա 20-ամյա երիտասարդ ծանրորդի համար մեծ նվաճում է: Եվրոպայի չեմպիոնն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությունում:

ԽՍՀՄ վասակավոր մարզիչ Արսեն Գալոյանը «Անկախին»ասաց, որ Առաքելը մեծ ներուժ ունի և ծաղկաձորյան ուսումնամամարզական հավաքի ժամանակ հրում վարժությունում ցույց է տվել անգամ 190 կգ: Նա նշեց, որ սա էլ լուրջ ձեռքբերում է մեր երկրի երիտասարդ ներկայացուցչի համար: Այս քաշային կարգում հաղթեց չինացի Լյաո Խուայը` 346 (160+186) կգ: Երկամարտում 3-դ մրցանակակիր դարձավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Տրի Ատնոն` 330 (150+180) կգ:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply