Հայաստանի օլիմպիականների խնդիրները բարդ են լինելու խաղերի 7-րդ օրը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2012 8:55

«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում այսօր պայքարի ոլորտ կներգրավվի Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ: Հետքրքիր է թե նրանցից ինչ սպասելիքներ կարելի է ունենալ:

Մարզասերները տեղյակ են, որ հետևում մնացած օլիմպիական խաղերի օրերը մերոնց համար  անհաջող են եղել: Մեր հայրենակիցների խոսակցության թեման այն է, թե ինչն է դրա պատճառը, ովքեր են մեղավորները: Սակայն այդ թեմային շոշոփելու առիթներ դեռ կունենանք: Իսկ այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչ կարող է տալ մեր մարզիկներին խաղերի 7-րդ օրը, երբ վիճարկվելու է մեդալների 22 հավաքածու:

Մրցահարթակ է դուրս գալու ծանրորդ Արա Խաչատրյանը: Նա պայքարող մարզիկ է, սակայն վերջին տարիներին գյումրեցուն հետապնդել են վնասվածքները և ստիպված է եղել վիրասեղանին պառկել, տարբեր բուժումներ ընդունել: Այդ է պատճառը, որ վերջին շրջանում նրան չի հաջողվել բարձր արդյունքներ ցույց տալ:

Ընդ որում, օլիմպիական մրցաշարում Արան հանդես է գալու ոչ ուժեղագույնների` B խմբում, սակայն տեսականորեն հնարավոր է, բարձր արդյունք ցույց տալու դեպքում նա կարող է շրջանցել A խմբի ներկայացուցիչներին և մրցանակաիր դառնալ: Դա կարող է մեծ անակնկալ համարվել:

Իրենց կարողությունները կփորձեն նաև Հայաստանի երկու աթլետներ: Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը հանդես կգան հեռացատկորդների պայքարում: Նրանք, նախ, պետք է իրավունք նվաճեն մասնակցելու եզրափակչին, որը բարդ խնդիր է:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply