Աթաթուրքի դուստրն ավտովթարից մահացել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 3, 2012 7:00
Թուրքիայում երկրի նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած դուստրը` Յուլկյու Ադատեպեն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է: Դրա մասին հայտնել է կնոջ որդին:
Դեպքը կատարվել է օգոստոսի 2-ին. Ստամբուլ-Անկարա ավտոմայրուղու վրա վարորդը կորցերել է մեքենայի կառավարումը: 79-ամյա Ադատեպեի ամուսինն ու վարորդը կենդանի են մնացել:
Աթաթուրք ազգանունը, բառացի` “թուրքերի հայր”, նրա հայրը ստացել է 1934-ին, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ժամանակ, երբ երկրում առաջին անգամ մտցվեց ազգանունը:






Facebook
Tweet This
Email This Post
