Ֆրանսիայում Կառլա Բրունիի դեմքով արձան է ստեղծվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 3, 2012 6:22

Փարիզի մատույցներում իտալացի աշխատավորուհու մոնումենտ են կանգնեցրել, որի համար բնորդել է նախկին առաջին տիկին Կառլա Բրունին: Հուշարձանը տեղադրվել է Նոժան սյուր Մարնում. Այն 2 մ բարձրություն ունի:

Պարզվում է, որ Բրունին անփոխհատույց որոշել է բնորդել իր սիրած քանդակագործին` Էլիզաբեթ Սիբոյին, որի աշխատանքներով միշտ հիացել է: Հուշարձանի ստեղծման ծախսերն իր վրա է վերցրել Cogedim ընկերությունը, դրա համար հատկացնելով   82 000 եվրո:

Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2012-ի սեպտեմբերին:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply