Զինծառայողին ծեծելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 2, 2012 17:20

Արարատի զորամասում  գրանցվել է   միջադեպ. ըստ զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանի հայտարարության՝ «մարտական  հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով  ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից»:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը  «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում  հայտնեց, որ  նախաքննության ընթացքում կպարզվի, թե միջադեպն ինչպես է եղել իրականում:

Այս պահին զինվորը գտնվում է ՊՆ  կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում:

«Նյութերը ՀՀ ոստիկանությունը ուղարկել է  տարածքային քննչական բաժին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը, ավելացնելով,  որ գործի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply