Ադրբեջանցիները ոչ մի դժգոհություն չեն հայտել, երբ իրենց բռնցքամարտիկից «վերցրել են» հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 2, 2012 14:52

Ադրբեջանի ներկայացուցիչները մեծ փողեր են ծախսում, անդրկուլիսյան գործարքներ կատարում, որպեսզի օլիմպիական խաղերում իրենց երկրի մարզիկներն ամեն հնարավոր ճանապարհով հաջողության հասնեն, բայց ոչ միշտ է, անարդարությունը հաջողություն բերում:

Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է ադրբեջանցի Մամեդ Աբդուլհամիդովի և ճապոնացի Սատոշի Շիմիցուի հանդիման արդյունքը: 56 կգ քաշային այս մարզիկների մրցամարտը կայացել էր երեկ: Առաջին երկու ռաունդներում ճապոնացին պարտվել էր 2:4 և 3:8 հաշիվներով: 3-րդ ռաունդում,  ճապանացու հարվածներից հետո, ադրբեջանցի մարզիկը 6 անգամ հայտնվել էր ռինգի հատակին, սակայն հաղթանակը շնորհվել էր նրա մրցակցին: Մինչդեռ, 3-րդ նոկդաունից հետո ռինգի մրցավարը պարտավոր էր ավարտել հանդիպումը: Եվ ահա, ճապոնացիները բողոք էին ներկայացրել: Հատուկ հանձնաժողովը որոշել էր, որ հաղթանակը պետք է շնորհվի Ծագող արևի երկրի ներկայացուցչին:

Ադրբեջանցիները կատարվածի կապակցությամբ ոչ մի ձայն չեն հանել:

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply