Ներարկիչ՝ ինտերնետ ակումբի հաճախորդի պայուսակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2012 14:00
Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Շինարարների փողոցում գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արման  Ն.-ին  և 1992 թ. ծնված Աննա  Ա.-ին:
Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply