Լոբբինգ. Արևմուտքում օրենքով կարգավորված է, Հայաստանում` ոչ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 2, 2012 13:58

Մեր դիտարկումներով՝ ՀՀ –ում  օրենսդրական նախաձեռնությունների 90 տոկոսի հեղինակը կառավարությունն է, իսկ 10 տոկոսինը՝ ՀՀ ԱԺ պատգամավորները:

Այս դիտարկման հեղինակը «Արազիա» ՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանն է: «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նա նաև նշեց, որ երկրի օրենսդիր մարմինը շատ անգամ ավելի մեծ հավանականությամբ ընդունում, քննարկում և հաստատում է  գործադիր մարմնից եկած օրենսդրական նախաձեռնությունները: Ինչ վերաբերում է պատգամավորների առաջ քաշած իրավական փաստաթղթերի նախագծերին, ապա մոտեցումները տարբեր են` սկսած լրամշակման նպատակով ետ ուղարկելուց, վերջացրած նստաշրջանի օրակարգում ընդգրկելը կամ ընդհանրապես մերժելը:

Ի դեպ, նա նշեց նաև լոբբինգի տեխնոլոգիաների, արևմտյան զարգացած երկրների և Հայաստանի խորհրդարանական աշխատանքներում քաղաքական այդ մշակույթի տարբերությունների մասին: Էական մի տարբերությունն է, օրինակ,  այն, որ արևմուտքում լոբբինգը  կարգավորվում է օրենքով, իսկ Հայաստանում՝ ոչ:

Դիտվել է 1850 անգամ:
Print Friendly

Leave a Reply