Գյուղնախարարությունը ոչինչ չի անում գյուղացու համար. դժգոհում են ֆերմերները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 2, 2012 13:53

Կորտոֆիլը կտրուկ կթանկանա, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի ամերիկյան տեսակի ու Թուրքիայից Հայաստան ներթափանցած ցեցի դեմ պայքարում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ֆերմերներ Վարուժան Խոդեդանյանն ու Արմեն Սիմոնյանը:
“Եթե այսպես շարունակվի ոի ցեցն ուտի կարտոֆիլի բերքը, ապա մյուս տարի գյուղացին չի ունենա կարտոֆիլի սերմացու, հետևաբար պետք է ներկրվի այն դրսից, իսկ դա նշանակում է, որ մյուս տարի կարտոֆիլի գինը բավականին թանկ կլինի”,- ասաց Արմեն Սիմոնյանն ու նշեց, որ էժան կլինի առվույտը, եգիպտացորենը, էժան կլինի նույնիսկ կաղամբը, որին նույնպես վնաս է հասցնում ամերիկյան ցեցը, բայց ոչ կարտոֆիլը:
Սիմոնյանը այս խնդրի վերաբերյալ ահազանգում է ՀՀ նախագահին, վարչապետին ու գյուղնախարարությանը, որ եթե կարճ ժամանակամիջոցում կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, ապա այս համաճարակը կտարածվի ամբողջ Արարատյան դաշտավայրում, ու մյուս տարի արդեն ոչ լոլիկի, ոչ կարտոֆիլի, ոչ բադրիջանի, ոչ էլ պղպեղի նորմալ բերք չենք ունենա:
Բանախոսը նշեց, որ 1 հա կարտոֆիլի մշակման համար ծախսվում է մոտավորապես 1.500.000 դրամ: Սակայն այսօր նրանք չեն կարողանում ստանալ ծախսածին համապատասխան եկամուտ, քանի որ կարտոֆիլը վաճառում են 2-3 անգամ էժան գնով. իրենք տալիս են 50-60 դրամով, իսկ վերավաճառողները վաճառում են 100-150 դրամով:
Ֆերմերները այս հարցում միակ օժանդակությունը տեսնում են Կառավարության միջամտության մեջ. “Եթե Կառավարությունը ցանկանա արտահանման խնդիրը վերցնի իր վրա, շատ հնարավոր է, որ գյուղացին կարողանա ապրել”:
Ֆերմերները, սակայն, իրենց վրդովվմունքն արտահայտեցին Կառավարության անտարբերության նկատմամբ, ասելով, որ ոչինչ չի անում գյուղացու համար. “Գյուղնախարարությունը այդքան բարձրագոչ հայտարարություններ է անում, թե ցորենի աճ ենք գրանցել, արտահանման ծավալների աճ ունենք, սակայն իրականում գյուղացին այսօր շատ վատ վիճակում է գտնվում ու ոչ մի լուրջ օժանդակություն չի ստանում պետությունից”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply