Վրացիները ռուսների դեմ կռվել են ուկրաինական զենքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 20, 2009 15:39

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ 2008-ի օգոստոսին Ռուսաստանի հետ ունեցած հակամարտության ժամանակ Վրաստանի ներկայացուցիչներն ուկրաինական զենք են ունեցել: Նա պարզաբանել է, որ այդ երկրից ստացել են փոքր քանակությամբ խորհրադային արտադրության զենք:
Սահակաշվիլին երկօրյա այցով գտնվում է Կիևում և հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին: Ի դեպ, վերջինս էլ հայտարարել է, որ Ուկրաինան նախկինի նման կողմ է Վրաստանի ամբողջականությանը և չի ընդունում Աբխազիայի, Հարավային Օսեթիայի անկախությունը: Սահակաշվիլին ասվածի համար շնորհակալություն է հայտնել և նշել է, որ նախորդ տարվա հակամարտության սկսողը Վրաստանը չի եղել:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply