Ծեծկռտուք«8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 2, 2012 12:48

Օգոստոսի 1-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում, վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Օգոստոսի 2-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, վիճաբանելու կասկածանքով, ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել համալիրի մենեջերին, բարմենին և բաժին են ներկայացրել 15 և 16 տարեկան երկու տղաների:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply