Ստեփանավանում և Երևանում տանիքներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 2, 2012 12:45

Օգոստոսի 1-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Ստեփանավանի Միլլիոնի փողոցի թիվ 5 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.50-ին, մարվել` 19.50-ին:

Այրվել է Վ. Սուքիասյանին պատկանող տան տանիքը` 3 քմ մակերեսով։

Օգոստոսի 2-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին, մարվել` 08.04-ին:

Այրվել է Գետառի փողոցի թիվ 4/17 հասցեում գտնվող չշահագործվող պահեստային շինության տանիքը` 8 քմ մակերեսով:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply