«Երկրները` մեկ հարկի տակ»
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 2, 2012 12:40“Երկրները` մեկ հարկի տակ” . այս անվանումն է կրելու փառատոնը, որը կտևի չորս օր` սեպտեմբերի 26-28-ը և անցկացվելու է Օղակաձև այգում: Սեպտեմբերի 29-ին փակման արարողություն և կլոր սեղան: Փառատոնին կարող են մասնակցել ինչպես տեղի արտադրող և ներկող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները և դեսպանատները: Փառատոնն իր բնույթով լինելու է էթնիկ և առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում:
Պաշտոնական բացմանը ներկա կլինեն պետական այրեր, հյուրերին կդիմավորեն աղ ու հացով: Փառատոնը կլուսաբանվի տարբեր հեռուստա և ռադիոընկերություններով, կգովազդվի հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր մամուլով և գովազդային մեծ վահանակներով:
Նմանատիպ փառատոն երբևէ չի անցկացվել Հայաստանում: Փառատոնն ունի նաև ճանաչողական բնույթ. կնպաստի տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրա յուրահատկություններին ծանոթանալուն, որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելուն, իսկ օտար երկրների ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, կծանոթանան հայկական ավանդույթներին, մշակույթին և խոհանոցին և ոչ միայն: Փառատոնն ինքնին մեծ հնարավորություն է` միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար:
Լինելու է նաև ցուցահանդես-վաճառք, որը ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց արտադրանքը և վաճառելու այն:






Facebook
Tweet This
Email This Post
